National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
20.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
25.03.2024
ՀՀ պաշտպանության նախարարության 2023 թ. կատարողականը կազմել է 99.8 տոկոս
1 / 15

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 25-ին քննարկել եւ ի գիտություն է ընդունել  Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը:

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը տեղեկացրել է, որ ՀՀ շուրջ ստեղծված անվտանգային վիճակով պայմանավորված` 2023 թվականը բավական բարդ տարի էր ՊՆ-ի եւ ամբողջ Զինված ուժերի համար: Տարվա ընթացքում զորքերը հիմնականում գտնվել են մարտական  տարբեր պատրաստականության աստիճաններում, իսկ կառավարման մարմիններն աշխատել են  ուժեղացված աշխատանքային ռեժիմով: Մայիս եւ սեպտեմբեր ամիսներին, անվտանգային իրավիճակով պայմանավորված, Զինված ուժերը բերվել են մարտական պատրաստականության տարբեր աստիճանների: Մարտական հերթապահությունը եւ դրան զուգահեռ մարտական բարձր պատրաստականության պայմաններում ծառայությունն իրականացվել է ԶՈՒ-ի կարողությունների վերականգնման, վերակազմավորման եւ համալրման գործընթացներին զուգահեռ, որոնց զգալի մասն իրականացվել է քաղված դասերի հաշվառմամբ եւ միջազգային չափորոշիչների կիրառմամբ: ՀՀ ՊՆ կողմից իրականացվող պետական բյուջեի գործառնական դասակարգման թվով 5 ծրագրերով 2023 թվականի համար հաստատված նախահաշիվներով տարեսկզբին հատկացվել է 517.28 մլրդ դրամ, որը տարվա ընթացքում ավելացել է 9.19 մլրդ դրամով: Կատարողականը կազմել է 525.81 մլրդ դրամ կամ 99.8 տոկոս: ՀՀ կառավարության ծրագրի 2021-2026 թվակաների գործունեության ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների ՊՆ բաժնի ցանկը կազմված է 14 նպատակից, որոնք ներառում են 37 միջոցառումներ: Դրանք կատարվել են նախատեսված ծավալներով եւ ժամկետներում:

Քննարկման մի մասը հանձնաժողովի որոշմամբ անցկացվել է փակ ձեւաչափով:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am